Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 12. Վերապահումներն ու հայտարարությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Վերապահումներն ու հայտարարությունները

1. Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ յուրաքանչյուր Կողմի արած վերապահումները և հայտարարությունները կտարածվեն նաև սույն Արձանագրության վրա, քանի դեռ այդ Կողմը ստորագրման պահին կամ վավերացման, հաստատման, ընդունման կամ միացման մասին ծանուցագիրն ի պահ տալիս այլ հայտարարություն չի անում:

2. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցմամբ յուրաքանչյուր Կողմ կարող է ստորագրման պահին կամ վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին ծանուցագիրն ի պահ տալիս հայտարարել, որ ինքն իրեն իրավունք է վերապահում կատարելու սույն Արձանագրության 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով նախատեսված վերապահումը(ները): Միաժամանակ յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել սույն Արձանագրության դրույթների առնչությամբ կատարել Կոնվենցիայի 22-րդ հոդվածի 2-րդ կետով և 41-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վերապահումը(ները)՝ անկախ այն հանգամանքից՝ Կոնվենցիայի համաձայն այդ Կողմն իրականացրե՞լ է դրա կատարումը, թե ոչ: Որևէ այլ վերապահում արվել չի կարող:

3. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված գրավոր ծանուցագրով յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման կամ վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին ծանուցագիրն ի պահ տալու պահին հայտարարել, որ ինքն իրեն իրավունք է վերապահում պահանջելու լրացուցիչ տարրեր, ինչպես նախատեսված է սույն Արձանագրության 5-րդ և 6-րդ հոդվածների 2-րդ կետերի «ա» ենթակետերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։