Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 16. Ծանուցելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Ծանուցելը

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն Արձանագրության մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին, ինչպես նաև Արձանագրությանը միացած կամ միանալու համար հրավիրված յուրաքանչյուր պետության պետք է ծանուցի.

ա) յուրաքանչյուր ստորագրման մասին.

բ) վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին ծանուցագիրն ի պահ տալու մասին.

գ) 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին.

դ) սույն Արձանագրությանն առնչվող յուրաքանչյուր այլ ակտի, ծանուցագրի կամ հաղորդակցման մասին:

Ի հավաստումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրել են սույն Արձանագրությունը:

Կատարված է Ստրասբուրգում, 2003 թ. հունվարի 28-ին, մեկ բնօրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, սույն Արձանագրության մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին և միանալու համար հրավիրված յուրաքանչյուր պետության:

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թ. փետրվարի 1-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։