Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 9. Միանալու մասին համաձայնություն հայտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Միանալու մասին համաձայնություն հայտնելը

1. Սույն Արձանագրությունը պետք է բաց լինի Կոնվենցիան ստորագրած պետությունների ստորագրման համար, որոնք կարող են միանալու մասին իրենց համաձայնությունն արտահայտել՝

ա) ստորագրությամբ՝ առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վերապահման, կամ

բ) վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա ստորագրությամբ՝ հետագայում վավերացնելով, ընդունելով կամ հաստատելով:

2. Պետությունը չի կարող ստորագրել սույն Արձանագրությունը առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վերապահման կամ ի պահ տալ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին ծանուցագիրը, քանի դեռ ի պահ չի տվել կամ միաժամանակ ի պահ չի տալիս Կոնվենցիայի վավերացման, հաստատման կամ ընդունման մասին ծանուցագիրը:

3. Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին ծանուցագիրը պետք է ի պահ տրվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։