Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Կազմակերպության ցանկացած Անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, կարող է վավերագրին կից հայտարարության միջոցով իր վավերագրում բացառել սույն Կոնվենցիայի բոլոր կամ որոշ Հավելվածները:

2. Ցանկացած նման հայտարարության պայմանների համաձայն՝ սույն Կոնվենցիայի Հավելվածների դրույթներն ունեն Կոնվենցիայի դրույթներին համարժեք ուժ:

3. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որն արել է այդպիսի հայտարարություն, հետագայում լրացուցիչ հայտարարության միջոցով կարող է Գլխավոր տնօրենին ծանուցել հայտարարության մեջ նշված բոլոր կամ որոշ Հավելվածներն ընդունելու մասին: Հավելվածների դրույթները Կազմակերպության տվյալ Անդամի համար ուժի մեջ են մտնում Գլխավոր տնօրենի կողմից այդպիսի ծանուցման գրանցման օրվանից սկսած:

4. Քանի դեռ տվյալ հոդվածի 1-ին կետի համաձայն արված հայտարարությունը ուժի մեջ է մնում որևէ Հավելվածի առնչությամբ, Կազմակերպության Անդամը կարող է հայտարարել, որ ցանկանում է ընդունել տվյալ Հավելվածը` որպես Հանձնարարականի ուժ ունեցող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։