Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկված հայտարարություններում նշվում են.

ա) այն տարածքները, որտեղ Կազմակերպության շահագրգիռ Անդամը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի և որոշ կամ բոլոր Հավելվածների դրույթները առանց փոփոխությունների,

բ) այն տարածքները, որտեղ Կազմակերպության շահագրգիռ Անդամը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի և որոշ կամ բոլոր Հավելվածների դրույթները փոփոխություններով` այդ փոփոխությունների մանրամասների հետ միասին,

գ) այն տարածքները, որտեղ սույն Կոնվենցիան և որոշ կամ բոլոր Հավելվածները կիրառելի չեն և, այդպիսի դեպքերում, դրանք չկիրառելու պատճառները,

դ) այն տարածքները, որոնց վերաբերյալ նա հետաձգում է իր որոշումը՝ հետագա կողմնորոշման ակնկալիքով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պարտականությունները համարվում են վավերագրի անբաժանելի մասը և ունեն վավերագրի ուժ:

3. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է ցանկացած ժամանակ լրացուցիչ հայտարարության միջոցով ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվել իր սկզբնական հայտարարությունում ընդգրկված վերապահումներից՝ սույն հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերի համաձայն:

4. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է այն ժամանակահատվածի ընթացքում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ համարվել 17-րդ հոդվածի դրույթների համաձայն, Գլխավոր տնօրենին ուղարկել հայտարարություն, որը փոփոխում է նախկին ցանկացած հայտարարության պայմանները և հայտնում է իր կողմից նշված տարածքների վերաբերյալ իր դիրքորոշման մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։