Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկված հայտարարություններում նշվում են, թե արդյոք Կոնվենցիայի և բոլոր կամ որոշ Հավելվածների դրույթները կիրառվելու են նշված տարածքում առանց փոփոխությունների կամ ենթակա են փոփոխությունների, և եթե հայտարարությունում նշվում է, որ Կոնվենցիայի և բոլոր կամ որոշ Հավելվածների կիրառելիք դրույթները ենթակա են փոփոխությունների, ապա ներկայացվում են նշված փոփոխությունների մանրամասները:

2. Կազմակերպության շահագրգիռ Անդամը, Անդամները կամ միջազգային մարմինը կարող են ցանկացած ժամանակ լրացուցիչ հայտարարության միջոցով ամբողջովին կամ մասամբ հրաժարվել նախորդ որևէ հայտարարությունում նշված փոփոխություններից օգտվելու իրավունքից:

3. Կազմակերպության շահագրգիռ Անդամը, Անդամները կամ միջազգային մարմինը այն ժամանակամիջոցի ընթացքում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ համարվել` 17-րդ հոդվածի դրույթների համաձայն, կարող են Գլխավոր տնօրենին ուղարկել լրացուցիչ հայտարարություն, որը կփոփոխի նախորդ ցանկացած հայտարարության պայմանները և կհայտնի Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ իր` տվյալ պահի դիրքորոշման մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։