Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

1. Աշխատանքի միջազգային խորհրդաժողովը կարող է ցանկացած նստաշրջանի ժամանակ, որի օրակարգում ընդգրկված է այս հարցը, ձայների երկու երրորդով մեծամասնությամբ ընդունել սույն Կոնվենցիայի ցանկացած մեկ կամ ավելի Հավելվածների վերանայված տեքստը:

2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, խորհրդաժողովի նստաշրջանի փակումից հետո` մեկ տարվա կամ, բացառիկ հանգամանքների դեպքում, 18 ամսվա ընթացքում, ներկայացնում է ցանկացած նման վերանայված տեքստն այն իշխանությանը կամ իշխանություններին, որոնց իրավասության մեջ է մտնում այդ հարցը` օրենսդրության մեջ այն ընդգրկելու կամ այլ գործողության համար:

3. Ցանկացած նման վերանայված տեքստ Կազմակերպության յուրաքանչյուր Անդամի համար ուժի մեջ է մտնում տվյալ Անդամի կողմից Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին վերանայված տեքստի ընդունման մասին ծանուցող հայտարարության միջոցով:

4. Հավելվածի վերանայված տեքստի` խորհրդաժողովի կողմից ընդունվելու օրվանից հետո Կազմակերպության Անդամների ընդունելու համար բաց է մնում միայն վերանայված տեքստը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։