Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է, առանց ազգային, ռասայական, կրոնական և սեռական խտրականության, իր տարածքում օրինականորեն գտնվող ներգաղթածներին տրամադրել իր քաղաքացիներին տրամադրվող վերաբերմունքից ոչ պակաս բարերար վերաբերմունք` հետևյալ հարցերում.

ա) այն հարցերում, որոնք կարգավորվում են օրենքով և կանոնակարգերով կամ ենթակա են վարչական իշխանությունների հսկողությանը.

(i) փոխհատուցում, ներառյալ ընտանեկան նպաստները, որոնց դեպքում դրանք կազմում են փոխհատուցման մի մասը, աշխատանքային ժամեր, արտաժամյա աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածություններ, վճարվող արձակուրդներ, տնային աշխատանքի սահմանափակումներ, զբաղվածության համար նվազագույն տարիք, ուսուցում և մասնագիտական վերապատրաստում, կանանց և երիտասարդների աշխատանք,

(ii) անդամակցություն առևտրային միություններին և կոլեկտիվ բանակցությունների առավելությունների օգտագործում,

(iii) բնակվելու հարց,

բ) սոցիալական ապահովում (այսինքն` իրավական դրույթներ, որոնք վերաբերում են աշխատանքային խեղմանը, մայրությանը, հաշմանդամությանը, ծերությանը, մահվանը, գործազրկությանը և ընտանեկան պարտականություններին, և ցանկացած այլ պատահարների դեպքում, որոնց վրա, ազգային օրենսդրության համաձայն, տարածվում է սոցիալական ապահովման համակարգը)՝ հետևյալ սահմանափակումների պայմանով.

(i) կարող են գոյություն ունենալ ձեռք բերված իրավունքների կամ ձեռք բերելու գործընթացում գտնվող իրավունքների պաշտպանության վերաբերյալ համապատասխան համաձայնություններ,

(ii) ներգաղթի երկրների ազգային օրենքները կամ կանոնակարգերը կարող են նախատեսել հատուկ դրույթներ այն նպաստների կամ նպաստների որոշ մասերի վերաբերյալ, որոնք լիովին վճարվում են հասարակական հիմնադրամներից, և այն նպաստների վերաբերյալ, որոնք վճարվում են այն անձանց, որոնք չեն համապատասխանում նորմալ թոշակ ստանալու համար նախատեսված պայմաններին,

գ) զբաղվածության հարկեր, գանձումներ և մուծումներ, որոնք վճարվում են աշխատողների համար, և

դ) սույն Կոնվենցիայում հիշատակված հարցերի վերաբերյալ դատավարություններ:

2. Դաշնային պետության դեպքում սույն հոդվածի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով այնտեղ նշված հարցերը կարգավորվում են դաշնային օրենքով կամ կանոնակարգերով կամ ենթակա են դաշնային վարչական մարմինների հսկողությանը: Դաշնության կազմում գտնվող նահանգների, մարզերի կամ կանտոնների օրենքով և կանոնակարգերով կարգավորվող կամ դրանց վարչական մարմինների հսկողության ենթակա հարցերի առնչությամբ սույն հոդվածի դրույթների կիրառման չափը և ձևը որոշվում են Կազմակերպության յուրաքանչյուր Անդամի կողմից: Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ սույն Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ իր տարեկան զեկույցում նշում է, թե սույն հոդվածում շոշափվող հարցերը ինչ չափով են կարգավորվում դաշնային օրենքով կամ կանոնակարգերով կամ ինչքանով են ենթակա դաշնային վարչական մարմինների հսկողությանը: Այն հարցերի վերաբերյալ, որոնք կարգավորվում են դաշնության կազմում գտնվող նահանգների, մարզերի կամ կանտոնների օրենքով կամ կանոնակարգերով կամ ենթակա են դրանց վարչական մարմինների հսկողությանը, Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ ձեռնարկում է միջոցներ, որոնք շարադրված են Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։