Հոդված 1
Հոդված 1
Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է Աշխատանքի միջազգային բյուրոյին և Կազմակերպության ցանկացած այլ Անդամի պահանջով նրանց ներկայացնել.
ա) տեղեկատվություն արտագաղթի և ներգաղթի բնագավառում իր երկրի քաղաքականության, օրենքների և կանոնակարգերի մասին,
բ) տեղեկատվություն զբաղվածության համար միգրացիայի և միգրանտ աշխատողների աշխատանքային պայմաններին և կենսապայմաններին վերաբերող հատուկ դրույթների մասին,
գ) տեղեկատվություն Կազմակերպության Անդամի կողմից այս հացերի վերաբերյալ կնքված ընդհանուր համաձայնագրերի և հատուկ համաձայնությունների մասին: