Հոդված 11
Հոդված 11
1. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` «միգրանտ աշխատող» տերմինը նշանակում է անձ, որը ոչ իր հաշվին գաղթում է մի երկրից մեկ այլ երկիր զբաղվածության նպատակով, և վերաբերում է ցանկացած անձի, որն օրինականորեն համարվում է միգրանտ աշխատող:
2. Սույն Կոնվենցիան չի տարածվում.
ա) սահմանային աշխատողների վրա,
բ) կարճ ժամկետով երկիր ժամանած դերասանների և ազատ մասնագիտությունների ներկայացուցիչների վրա, և
գ) ծովայինների վրա: