Հոդված 17
Հոդված 17
1. Սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած Անդամ կարող է այն չեղյալ համարել Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից տասնամյա ժամկետը լրանալուց հետո` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին փաստաթուղթ ներկայացնելու միջոցով: Նման չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:
2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածին հաջորդող մեկ տարվա ընթացքում չի իրականացնում սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքը, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և հետագայում ևս կկարողանա չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան սույն հոդվածով սահմանված կարգով` յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:
3. Նախորդ կետերի դրույթների համաձայն սույն Կոնվենցիան չեղյալ համարելու համար սահմանված ժամանակաընթացքում Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որն այդ կերպ չեղյալ չի համարում այն, կարող է Գլխավոր տնօրենին ուղարկել հայտարարություն` չեղյալ համարելով այդ Անդամի համար ուժի մեջ գտնվող ցանկացած առանձին Հավելված:
4. Սույն Կոնվենցիայի կամ նրա որոշ կամ բոլոր Հավելվածների չեղյալ համարելը չի ազդում սույն Կոնվենցիայի համաձայն միգրանտ աշխատողին կամ նրա ընտանիքի անդամներին շնորհված իրավունքների վրա, եթե միգրանտ աշխատողը ներգաղթել է այն ժամանակ, երբ Կոնվենցիան կամ համապատասխան Հավելվածը ուժի մեջ են եղել այն տարածքի համար, որտեղ ծագել է այս իրավունքների ուժի մեջ մնալու շարունակելիության հարցը: