Հոդված 5
Հոդված 5
Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է իր իրավասության սահմաններում ստեղծել բժշկական համապատասխան ծառայություններ, որոնք պատասխանատու են.
ա) անհրաժեշտության դեպքում` ինչպես մեկնելիս, այնպես էլ ժամանելիս միգրանտ աշխատողների և նրանց միանալու կամ ուղեկցելու թույլատվություն ստացած ընտանիքների անդամների առողջական վիճակի բավարար լինելը հաստատելու համար,
բ) միգրանտ աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին սահմանված երկիր մեկնելիս, ուղևորության ընթացքում և ժամանելիս բժշկական համապատասխան սպասարկում և հիգիենայի լավ պայմաններ ապահովելու համար: