Հոդված 8
Հոդված 8
1. Այն միգրանտ աշխատողը, որին թույլատրվել է մշտապես բնակվել, և նրա ընտանիքի անդամները, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, չեն ուղարկվում հետ իրենց ծագման երկիր կամ այն երկիր, որտեղից նրանք արտագաղթել են, այն պատճառով, որ տվյալ միգրանտը ի վիճակի չէ շարունակելու իր աշխատանքը հիվանդության կամ իր ժամանումից հետո ստացած վնասվածքի պատճառով` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ աշխատողն ինքն է ցանկանում մեկնել, կամ եթե դա նախատեսվում է որևէ միջազգային համաձայնագրով, որին մասնակցում է Կազմակերպության տվյալ Անդամը:
2. Երբ միգրանտ աշխատողներին երկիր ժամանելիս թույլատրվում է մշտական բնակություն հաստատել ներգաղթի երկրում, տվյալ երկրի իրավասու մարմինը կարող է որոշել, որ սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվելու են միայն խելամիտ ժամանակահատվածից հետո, որը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել 5 տարին` սկսած այդպիսի միգրանտներին թույլտվություն տալու օրվանից: