Հոդված 5
Հոդված 5
Մի Կողմի պետության լիազորված մարմինը մյուս Կողմի պետության լիազորված մարմնին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մտադրություն ունենալու դեպքում նախապես իր Կողմի իրավասու մարմնից խնդրում է գրավոր հաստատում այն մասին, որ մյուս Կողմի պետության լիազորված մարմինը, որին նախատեսվում է փոխանցել գաղտնի տեղեկատվությունը, ունի դրա հետ աշխատելու իրավունք:
Գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին որոշումն ընդունվում է Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան:
Գաղտնի տեղեկատվության փոխանցումն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրությունների և լիազորված մարմինների միջև կնքված գաղտնի աշխատանքների կատարման մասին պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա և դրանցով սահմանված կարգով: Գաղտնի աշխատանքների կատարման մասին պայմանագրում (կոնտրակտում) պարտադիր կարգով նախատեսվում են.
փոխանցված (գոյացած) գաղտնի տեղեկատվության պաշտպանության պարտավորությունները,
գաղտնի տեղեկատվության օգտագործման և վերամշակման պայմանները,
ստացված գաղտնի տեղեկատվությունը միայն այն փոխանցող լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ երրորդ կողմի փոխանցելու մասին պարտավորությունը,
վիճելի հարցերի լուծման և հնարավոր վնասի փոխհատուցման կարգը:
Գաղտնի տեղեկատվության տեղեկակիրների փոխանակումն իրականացվում է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության օգտագործմամբ կամ Կողմերի պետությունների օրենսդրություններով նախատեսված այլ եղանակով:
Գաղտնի տեղեկատվության խոշորածավալ տեղեկակիրների փոխանցման յուրաքանչյուր դեպքում Կողմերի պետությունների լիազորված մարմինները պայմանավորվում են դրանց փոխանցման ժամանակի, եղանակի, դրանց փոխադրման երթուղու և ուղեկցության ձևի մասին, ինչի մասին տեղեկացնում են իրենց պետությունների իրավասու մարմիններին:
Գաղտնի տեղեկատվության փոխանցումը չի հանգեցնում դրա նկատմամբ բացառիկ իրավունքի և դրա տեղեկակիրների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվում: