Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված տերմինները նշանակում են.

«գաղտնի տեղեկատվություն» - Հայաստանի Հանրապետության ծառայողական գաղտնիք և (կամ) Բելառուսի Հանրապետության ծառայողական գաղտնիք կազմող, Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան պաշտպանվող, երկկողմ համագործակցության ընթացքում փոխանցված (ստացված), ինչպես նաև գոյացած տեղեկություններ,

«գաղտնի տեղեկատվության պաշտպանություն» - Կողմերի պետությունների օրենսդրության և սույն Համաձայնագրի համաձայն գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածում չթույլատրելու ուղղությամբ իրավական, կազմակերպական, տեխնիկական և այլ միջոցառումների ձեռնարկում,

«գաղտնի տեղեկատվության տեղեկակիրներ» - նյութական օբյեկտներ, այդ թվում՝ ֆիզիկական դաշտեր, որոնցում գաղտնի տեղեկատվությունն արտահայտվում է պայմանանշանների, պատկերների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացների տեսքով,

«գաղտնիության դրոշմագիր» - գաղտնի տեղեկատվության տեղեկակրում պարունակվող տեղեկության գաղտնիության աստիճանի մասին վկայող վավերապայման, որը դրվում է գաղտնի տեղեկակրի կամ նրան ուղեկցող փաստաթղթերի վրա,

«իրավասու մարմիններ» - Կողմերի պետությունների` սույն Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու մարմիններ,

«լիազորված մարմիններ» - Կողմերի պետությունների պետական մարմիններ և իրավաբանական անձինք, որոնք, Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան, լիազորված են փոխանցելու, ստանալու, պահպանելու, օգտագործելու, պաշտպանելու գաղտնի տեղեկատվությունը,

«գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածում» - գաղտնի տեղեկատվության հրապարակում կամ այդպիսի տեղեկատվության տարածման` Կողմերի պետությունների օրենսդրություններով սահմանված կարգի խախտում, ինչի հետևանքով այն հայտնի է դառնում դրան առնչվելու թույլտվություն չունեցող անձանց,

«գաղտնի աշխատանքներ» - գաղտնի տեղեկատվության օգտագործման հետ կապված աշխատանքներ, այդ թվում` ուսուցում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։