Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Մյուս Կողմից ստացված գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածում թույլ տված Կողմը պարտավորվում է փոխհատուցել այն փոխանցած Կողմի պետության ազգային անվտանգությանը պատճառված վնասը:

Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման դեպքում Կողմերը կիրառում են ազգային օրենսդրությունը` հաշվի առնելով չթույլատրված տարածման հանգամանքները:

Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման փաստ ի հայտ գալու դեպքում Կողմերն անցկացնում են խորհրդակցություններ, իրենց օրենսդրությանը համապատասխան` իրականացնում են քննություն կամ հետաքննություն, այդ թվում` որոշում են գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման հետևանքով պատճառված վնասը, գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման համար մեղավոր Կողմի կողմից դրա փոխհատուցման կարգը, միմյանց տեղեկացնում են դրա արդյունքների մասին:

Այդպիսի քննության իրականացման դեպքում Կողմերը կարող են, փոխադարձ համաձայնությամբ, ազգային օրենսդրությանը և Կողմերի միջև կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան, միմյանց ուղարկել իրենց ներկայացուցիչներին: Այդ անձանց գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է ուղարկող Կողմը, եթե Կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման հետևանքով Կողմին պատճառված վնասի փոխհատուցման չափն ու կարգը որոշվում են Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան, նրանց միջև կնքված միջազգային պայմանագրերով, ինչպես նաև Կողմերի խորհրդակցությունների ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։