Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Կողմերը, իրենց պետությունների օրենսդրություններին համապատասխան, պարտավորվում են.

երկկողմ համագործակցության իրականացման ընթացքում ստացված կամ գոյացած գաղտնի տեղեկատվության նկատմամբ ձեռնարկել պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք կիրառվում են սեփական գաղտնի տեղեկատվության նկատմամբ,

մյուս Կողմի պետության լիազորված մարմնի կողմից ստացված գաղտնի տեղեկատվությունն օգտագործել բացառապես դրա փոխանցման նպատակներով,

համագործակցության ընթացքում ստացված կամ գոյացած գաղտնի տեղեկատվության նյութական տեղեկակիրների հաշվառումը, պահպանումը, դրա մշակումը, այդ թվում` համակարգչային համակարգերի օգտագործումով, իրականացնել ստացող Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով,

գրավոր ծանուցել գաղտնի տեղեկատվության նյութական տեղեկակիրների ստացման մասին դրանք փոխանցած լիազորված մարմնին,

փոխանցված գաղտնի տեղեկատվությունը չտրամադրել երրորդ կողմի առանց այն փոխանցած Կողմի նախնական գրավոր համաձայնության:

գրավոր ծանուցել գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման փաստերի մասին դրանք փոխանցած լիազորված մարմնին:

Անհրաժեշտության դեպքում փոխանցող Կողմը կարող է գաղտնի տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ պահանջներ (գաղտնի տեղեկատվության հետ վարվելու պարտավորությունների հստակ շարադրանքով և դրա պաշտպանության միջոցների նշումով) ներկայացնել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։