Հոդված 7
Հոդված 7
Ստացված գաղտնի տեղեկատվության տեղեկակիրների վրա ստացող Կողմի լիազորված մարմնի կողմից լրացուցիչ դրվում է, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան, համադրելի գաղտնիության դրոշմագիր:
Գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը և նրա նյութական տեղեկակիրների վրա գաղտնիության համապատասխան դրոշմագիրը չեն կարող փոխվել առանց այդ տեղեկությունը փոխանցող Կողմի պետության լիազորված մարմնի գրավոր համաձայնության:
Այն դեպքում, երբ գաղտնի տեղեկատվությունը փոխադրվում կամ պատճենահանվում է մեկ այլ նյութական տեղեկակրի վրա, նրա վրա դրվում է բնօրինակի գաղտնիության դրոշմագրին համապատասխանող գաղտնիության դրոշմագիր:
Փոխանցվող գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութական տեղեկակիրները, ըստ համաձայնության, վերադարձվում են կամ գաղտնի տեղեկատվության չվերարտադրելը երաշխավորող եղանակով ոչնչացվում են` պահպանելով այն Կողմի պետության օրենսդրությունը, որի տարածքում այդ տեղեկակիրները գտնվում են: Գաղտնի տեղեկատվության տեղեկակիրների ոչնչացման փաստը գրավոր ձևակերպվում է ոչնչացումն իրականացնող լիազորված մարմնի պետության օրենսդրության համապատասխան: Ոչնչացման վերաբերյալ փաստաթղթի պատճենը փոխանցվում է գաղտնի տեղեկատվությունը տրամադրած Կողմի պետության լիազորված մարմնին:
Մի Կողմի պետությունում գաղտնի տեղեկատվությունը գաղտնազերծելիս, այդ տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմինը տեղեկացնում է այդ մասին մյուս Կողմի պետության` գաղտնի տեղեկատվությունը ստացած լիազորված մարմնին:
Փոխանցված կամ համագործակցության ընթացքում գոյացած և սույն Համաձայնագրին համապատասխան գաղտնազերծված գաղտնի տեղեկատվության օգտագործումն իրականացվում է Կողմերի համաձայնությամբ: