Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին գրավոր ծանուցելով դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի միջև համագործակցության ընթացքում ստացված և/կամ գոյացած գաղտնի տեղեկատվության նկատմամբ սույն Համաձայնագրով նախատեսված պաշտպանության միջոցները շարունակում են գործել մինչև փոխանցած Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով դրա գաղտնազերծումը:

Կատարված է Երևան քաղաքում, 2006 թ. հոկտեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հուլիսի 4-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։