Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու մարմիններն են.
Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը,
Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեն:
Իրավասու մարմիններն իրենց իրավասության սահմաններում փոխգործակցում են անմիջականորեն:
Սույն Համաձայնագրի շրջանակներում լիազորված մարմինների փոխգործակցության կազմակերպումն իրականացվում է Կողմերի պետությունների իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ:
Գաղտնի աշխատանքների կատարման ընթացքում լիազորված մարմինների փոխգործակցությունը նրանց կողմից իրականացվում է անմիջականորեն` Կողմերի պետությունների օրենսդրություններով և նրանց միջև կնքված համապատասխան պայմանագրով (կոնտրակտով) նախատեսված կարգով: