Հոդված 6
Հոդված 6
Մի Կողմի պետության ներկայացուցիչների այցելությունները, որոնց ընթացքում նախատեսվում է մյուս Կողմի պետության գաղտնի տեղեկատվությանն առնչվելու հնարավորություն, իրականացվում են ընդունող Կողմի հետ համաձայնեցված դիմումի հիման վրա:
Նման այցելությունների հնարավորության մասին դիմումն ուղարկվում է ոչ ուշ, քան ենթադրվող այցի սկզբից երկու ամիս առաջ, և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ներկայացուցչի անուն և ազգանունը (հայրանունը), ծննդյան թիվը և տեղը, քաղաքացիությունը և անձնագրի համարը,
ներկայացուցչի մասնագիտությունը և պաշտոնը, գաղտնի աշխատանքներ կատարելու կարգադրություն տված լիազոր մարմնի անվանումը,
ներկայացուցչի` ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվության առկայության մասին տեղեկատվություն,
այցելության ենթադրվող ժամկետը և տևողությունը,
այն կազմակերպությունների անվանումները, ուր պլանավորվում է այցելել:
Կողմերի պետությունների ներկայացուցիչներին գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն տրվում է նրանց ներկայացնող Կողմի պետության օրենսդրության համապատասխան տրված` ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվության և լիազորված մարմնի կողմից տրված` աշխատանքների կատարման կարգադրության առկայության դեպքում:
Այցելությունների ընթացքում ներկայացուցիչները ծանոթանում են ընդունող Կողմի պետությունում սահմանված` գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կանոններին և այցի ընթացքում պահպանում են այդ կանոնները:
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հրաժարվել մյուս Կողմի ներկայացուցիչներին ընդունելուց: