Հոդված 14
Հոդված 14
1. Կողմերի պետությունների փոխադրողները պարտավոր են պահպանել սույն Համաձայնագրի դրույթները, ինչպես նաև ազգային օրենսդրությունը. այդ թվում` այն Կողմի պետության ճանապարհային երթևեկության կանոնները, որի տարածքում գտնվում է ավտոտրանսպորտային միջոցը:
2. Սույն Համաձայնագրի որևէ դրույթի խախտման դեպքում, որը կատարվել է Կողմերից որևէ մեկի պետության տարածքում, այն Կողմի պետության իրավասու մարմինը, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, մյուս Կողմի պետության իրավասու մարմնի խնդրանքով, ձեռնարկում է բոլոր միջոցները և պատժամիջոցները, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի կատարումն ապահովելու համար:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է մյուս Կողմի իրավասու մարմնին:
3. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում Կողմերի պետությունների փոխադրողների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, որոնք նախատեսված են այն Կողմի պետության ազգային օրենսդրությամբ, որի տարածքում կատարվել է խախտումը: