Հոդված 3. Ուղևորափոխադրումներ
Հոդված 3 Ուղևորափոխադրումներ
1. Երկկողմ կամ տարանցիկ հաղորդակցության դեպքում ավտոբուսներով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են թույլտվությունների հիման վրա, որոնք տրվում են Կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից` երթուղու այն հատվածի համար, որն անցնում է իրենց պետության տարածքով:
Իրավասու մարմինները պայմանավորվածության հիման վրա գրավոր համաձայնեցնում են թույլտվության պայմանները և գործողության ժամկետը, ժամանակացույցները, սակագները, երթուղու գծագիրը` կանգառների նշումով, որտեղ փոխադրողն իրականացնում է ուղևորների նստեցում և իջեցում, այդ թվում` իրենց պետությունների պետական սահմանի անցագրային կետերի նշումով:
2. Թույլտվություն ստանալու համար դիմումը, որով հավաստվում է ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման իրավունքը` ըստ սահմանված երթուղիների, հասցեագրվում է Կողմերի պետությունների իրավասու մարմիններին:
3. Թույլտվության և դիմումի բովանդակությունը և ձևը սահմանվում են Կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից: