Հոդված 1
Հոդված 1
1. Կողմերը համաձայնում են, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, նպաստել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության բնագավառում համագործակցությանը, իրականացնել երկու պետությունների միջև ուղևորների և բեռների փոխադրումներ, տարանցիկ փոխադրումներ և երրորդ երկրից/դեպի երրորդ երկիր փոխադրումներ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փոխադրումներն իրականացվում են Կողմերի պետությունների տարածքներում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով: