Հոդված 17
Հոդված 17
Սույն Համաձայնագրի իրագործման և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների բնագավառում ծագող հարցերի լուծման նպատակով Կողմերն անցկացնում են հանդիպումներ իրավասու մարմինների մակարդակով:
Հանդիպումներն անցկացվում են Կողմերի պետությունների տարածքներում` հաջորդաբար, Կողմերից մեկի իրավասու մարմնի առաջարկությամբ, որն ուղարկվում է դիվանագիտական ուղիներով, մեկ ամիս առաջ:
Կողմերն ինքնուրույն են կրում այն ծախսերը, որոնք ծագում են սույն հոդվածի կատարման ընթացքում, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում: