Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Համաձայնագրով նախատեսված փոխադրումները կարող են կատարվել միայն այն փոխադրողների կողմից, որոնք, իրենց պետության ազգային օրենսդրության համաձայն, ունեն միջազգային փոխադրումներ իրականացնելու թույլտվություն:
2. Ավտոտրանսպորտային միջոցները, որոնք իրականացնում են միջազգային փոխադրումներ, պետք է ունենան իրենց պետության գրանցման և տարբերակիչ նշանները: Կցորդները և կիսակցորդները կարող են ունենալ այլ երկրի գրանցման և տարբերակիչ նշաններ` պայմանով, որ բեռնատար մեքենաները կամ ավտոմոբիլային քարշակները կունենան, համապատասխանաբար, Կողմերի պետությունների գրանցման համարները և տարբերակիչ նշանները: