Հոդված 10
Հոդված 10
1. Կողմերի ավտոտրանսպորտային միջոցների վարորդները պետք է ունենան ազգային կամ միջազգային վարորդական վկայականներ, իրենց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների վարման համապատասխան կատեգորիաներ և ավտոտրանսպորտային միջոցի ազգային գրանցման փաստաթղթեր, որոնք համապատասխանում են Միավորված ազգերի կազմակերպության` 1968 թվականի նոյեմբերի 8-ի` ճանապարհային երթևեկության մասին Վիեննայի կոնվենցիայի պահանջներին:
2. Թույլտվությունը և այլ փաստաթղթերը, որոնք պահանջվում են սույն Համաձայնագրին համապատասխան, պետք է գտնվեն տրանսպորտային միջոցի վարորդի մոտ և ներկայացվեն Կողմերի պետությունների իրավասու մարմինների պահանջի դեպքում: