Հոդված 11
Հոդված 11
1. Փոխադրումներ իրականացնելիս սույն Համաձայնագրի հիման վրա մաքսային վճարումներից և գանձումներից ազատվում են մյուս Կողմի պետության տարածք ներմուծվող.
ա) վառելիքը, որը գտնվում է ավտոտրանսպորտային միջոցի տվյալ մոդելի համար նախատեսված հիմնական տարաներում, որոնք տեխնիկապես և կառուցվածքով հարմարեցված են շարժիչի սնուցմանը, ինչպես նաև երկու հարյուր լիտրի չափով հավելյալ վառելիք` բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների կամ հատուկ բեռնարկղերում տեղադրված յուրաքանչյուր սառնարանի կամ այլ սարքավորման համար.
բ) քսուքային նյութերը` այն քանակությամբ, որքան անհրաժեշտ է փոխադրման ընթացքում օգտագործելու համար.
գ) ժամանակավոր ներմուծվող ագրեգատները, պահեստամասերը և գործիքները, որոնք անհրաժեշտ են ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման համար` այն դեպքում, երբ միջազգային փոխադրումներ կատարելիս առաջացել է անսարքություն:
2. Չօգտագործվող պահեստամասերը և գործիքները ենթակա են հետ արտահանելու, իսկ փոփոխված պահեստամասերը պետք է հետ արտահանվեն կամ ձևակերպվեն այլ մաքսային ռեժիմով` համաձայն այն Կողմի պետության ազգային օրենսդրության, որի տարածքում տեղի է ունենում այդ պահեստամասերի հետ կապված մաքսային ռեժիմի փոփոխություն: