Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով ներքոնշյալ տերմինները նշանակում են.
ա) իրավասու մարմիններ`
- հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն,
6-րդ, 10-րդ և 14-րդ հոդվածների կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ,
- ղազախական Կողմից` Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն,
6-րդ, 10-րդ և 14-րդ հոդվածների կապակցությամբ` Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ:
Վերոնշյալ իրավասու մարմինների անվանումների կամ գործառույթների փոփոխության դեպքում Կողմերն այդ մասին դիվանագիտական ուղիներով ժամանակին կծանուցեն միմյանց.
բ) փոխադրող - ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցված է Կողմերից մեկի պետության տարածքում և, Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն, թույլատրված է իրականացնել ուղևորների կամ բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ.
գ) ավտոտրանսպորտային միջոց`
- բեռնափոխադրումների դեպքում` բեռնատար ավտոմեքենա, կցորդով բեռնատար ավտոմեքենա, ավտոմեքենայի քարշակ կամ կիսակցորդով ավտոմեքենայի քարշակ,
- ուղևորափոխադրումների դեպքում` ավտոբուս, այսինքն` ավտոտրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորների փոխադրման համար և ունի իննից ավելի նստելատեղ, ներառյալ վարորդի նստելատեղը, հնարավոր է ուղեբեռի փոխադրման համար կցորդով, որը գտնվում է փոխադրողի տիրապետման տակ սեփականության իրավունքով կամ վարձակալության կամ լիզինգային պայմանագրի հիման վրա.
դ) թույլտվություն - փաստաթուղթ, որը տրվում է Կողմերից մեկի իրավասու մարմնի կողմից, որն իրավունք է տալիս Կողմերից մեկի պետության տարածքում գրանցված` ուղևորափոխադրում իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի ուղերթը մյուս Կողմի պետության տարածքով.
ե) կանոնավոր ուղևորափոխադրումներ - ավտոբուսով ուղևորների փոխադրում, որն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից համաձայնեցված երթուղիներով, ժամանակացույցով, սակագներով, կանգառի կետերով, որոնցում փոխադրողը կկատարի ուղևորների նստեցում և իջեցում.
զ) ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ - ավտոբուսներով ուղևորների փոխադրում, որը չի ներառվում կանոնավոր ուղևորափոխադրումների սահմանման մեջ.
է) հատուկ թույլտվություն - Կողմերից մեկի պետության փոխադրողին պատկանող` անբաժանելի մեծ եզրաչափքերով և ծանրաքաշ կամ վտանգավոր բեռով ավտոտրանսպորտային միջոցի` մյուս Կողմի պետության տարածքով երթևեկելու թույլտվություն: