Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Երկկողմ և տարանցիկ հաղորդակցության դեպքում Կողմերից մեկի պետության տարածքում գրանցված ավտոբուսներով կատարվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են թույլտվությունների հիման վրա` բացառությամբ այն փոխադրումների, որոնք նախատեսված են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով:

2. Երկկողմ և տարանցիկ հաղորդակցության դեպքում ավտոբուսներով կատարվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են առանց թույլտվության, եթե ուղևորների միևնույն կազմով խումբը փոխադրվում է նույն ավտոբուսով, ընդ որում`

ա) ուղևորությունը սկսվում և ավարտվում է այն Կողմի պետության տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը.

բ) ուղևորությունը սկսվում է այն Կողմի պետության տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը, և ավարտվում է մյուս Կողմի պետության տարածքում` պայմանով, որ ավտոբուսը այդ տարածքից հեռանում է դատարկ վիճակում:

3. Թույլտվություն չի պահանջվում նաև`

ա) դատարկ ավտոբուսների մուտքի համար, որոնց նպատակն է իրականացնել նույն փոխադրողի կողմից ուղևորների խմբի հետադարձ փոխադրում մյուս Կողմի պետության տարածքի կետից, որտեղ այդ խումբը նախկինում տեղ է հասցվել (սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքում), դեպի սկզբնական տեղափոխման կետ.

բ) անսարք վիճակում գտնվող ավտոբուսը մեկ այլ ավտոբուսով փոխարինելու դեպքում:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում և 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման դեպքում ավտոբուսի վարորդը պետք է ունենա ուղևորների ցուցակ, որը պետք է կազմված լինի հատուկ ձևով և համաձայնեցված լինի Կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։