Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.

ավտոտրանսպորտային միջոց՝ մարդկանց, բեռների փոխադրման համար նախատեսված մեխանիկական սարք կամ դրա վրա տեղադրված սարքավորումներ և մեխանիզմներ, այդ թվում՝ կցասայլակներ, կիսակցասայլակներ և մոտոցիկլետներ,

ավտոտրանսպորտային միջոցի հափշտակություն՝ Կողմերի ազգային օրենսդրության համաձայն` ավտոտրանսպորտային միջոցի ցանկացած անօրինական, քրեորեն պատժելի տիրում,

ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածություն՝ ավտոտրանսպորտային միջոցի ամբողջական պահպանվածությունը դրա հայտնաբերման, առգրավման կամ կալանք դնելու ժամանակ ավտոտրանսպորտային միջոցի զննության մասին կազմված արձանագրության մեջ նշված վիճակում՝ մինչև տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման մասին հարցվող Կողմի իրավասու մարմնի որոշման ուժի մեջ մտնելու պահը,

գրանցման փաստաթուղթ՝ լիազորված մարմնի կողմից ավտոտրանսպորտային միջոցի պետական գրանցման, այդ թվում՝ ժամանակավոր գրանցման մասին փաստաթուղթ,

ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր՝ ավտոտրանսպորտային միջոցը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

Կողմի իրավասու մարմին՝ պետական իրավապահ մարմին, որը, սույն Համաձայնագրի համաձայն, լիազորված է հարցումներ ուղարկելու հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին և որոշումներ ընդունելու դրանք վերադարձնելու մասին և/կամ, համաձայն ազգային օրենսդրության, իրավախախտման դեպքում իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցի հետախուզում, առգրավում կամ կալանում,

հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելը՝ հարցվող Կողմի իրավասու մարմնի որոշման հիման վրա ավտոտրանսպորտային միջոցի հանձնումը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին և/կամ հարցնող Կողմի իրավասու մարմնին։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։