Գլուխ 5 · ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Հոդված 29. Մասնավորեցման պայմանագիրը
Հոդված 29. Մասնավորեցման պայմանագիրը
Մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքի փոխանցումը վավերացվում է պետական գույքի մասնավորեցման գործարքով, որը գրավոր կնքում են լիազորված պետական մարմինը և գնորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը կամ դրանց սերտիֆիկատները սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից: