Հոդված 9. Մասնակի անհատույց մասնավորեցումից ստեղծված բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի ներդրումային մասնավորեցումը
Հոդված 9. Մասնակի անհատույց մասնավորեցումից ստեղծված բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի ներդրումային մասնավորեցումը
Մասնակի անհատույց մասնավորեցումից ստեղծված բաժնետիրական ընկերության հաշվետու տարվա չբաշխված շահույթի` պետությանը պատկանող բաժնեմասից ներդրումային մասնավորեցման հիմնադրամին ուղղվող գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անհատույց բաշխվում է տվյալ ընկերությունում բաշխման պահին առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին (անկախ մասնակի անհատույց մասնավորեցմանն այդ աշխատողների մասնակցության հանգամանքից) բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի հավաստագրերի տեսքով:
Բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվելուց հետո բաժնետիրական ընկերությունը չի կարող որոշում ընդունել ներդրումային մասնավորեցման հիմնադրամին շահույթն ուղղելու մասին: