Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը կարգավորում է պետական գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման` սեփականաշնորհման (այսուհետ` մասնավորեցում) իրավահարաբերությունները:
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պետական գույքն այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին օտարելուց բխող այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում դրանց ներկայացուցչական գործառույթները կատարելու հետ, ինչպես նաև պետական բնակարանային ֆոնդի օտարման հետ կապված իրավահարաբերությունների վրա:
Համայնքի գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման իրավահարաբերությունները, բացառությամբ սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի, սույն օրենքով չեն կարգավորվում: