Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 24. Պետական գույքի նախապատրաստումը մասնավորեցման

գործել է մինչև 1998-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 24. Պետական գույքի նախապատրաստումը մասնավորեցման

1. Պետական գույքի նախապատրաստումը մասնավորեցմանը նախորդող անհրաժեշտ գործողությունների ամբողջությունն է:

Պետական գույքը մասնավորեցման նախապատրաստելու գործողությունների բովանդակությունը, ժամկետները և իրականացնող մարմինները սահմանվում են պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Նախապատրաստական աշխատանքները կարող են բովանդակել`

ա) պետական ձեռնարկությունների վերակազմավորումը պետական բաժնետիրական ընկերությունների.

բ) բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման դեպքում`

ընկերության բաժանումը, առանձնացումը, ինչպես նաև միացումը, միաձուլումն այլ պետական ընկերությունների հետ.

ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացումը.

ընկերության պարտքերի վերակառուցումը.

ընկերության գործունեության ծրագրի մշակումը.

նոր բաժնետոմսերի թողարկման նախապատրաստումը.

մասնավորեցմանը մասնակցելու ցանկություն հայտնած անձանց` ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը ծանոթանալու նպատակով միջոցառումների իրականացումը.

ընկերության գործունեության մասին տեղեկությունների հրապարակումը.

ընկերության ակտիվների և պարտավորությունների վերագնահատումը.

բաժնետոմսերի արժեքի գնահատումը.

լիցենզավորվող գործունեության դեպքում` լիցենզիաների վերանայումը:

Նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում, կարող են հրավիրվել մասնագիտացված կազմակերպություններ և փորձագետներ:

Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող անձինք հաշվետու են պետական լիազորված մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։