Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 26. «Փոքր» մասնավորեցման կարգը

գործել է մինչև 1998-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 26. «Փոքր» մասնավորեցման կարգը

1. Լիազորված պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ, մասնավորեցվող «փոքր» մասնավորեցման օբյեկտները գրավոր առաջարկում է դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

2. Գրավոր առաջարկը ստանալուց հետո 20 օրվա ընթացքում, աշխատավորական կոլեկտիվը լիազորված պետական մարմին պետք է ներկայացնի գրավոր համաձայնություն` օբյեկտը նշված գնով գնելու մասին, ընդհանուր ժողովի որոշումը` այդ նպատակով տնտեսական ընկերակցություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին, ինչպես նաև մուծի կանխավճար` օբյեկտի արժեքի հինգ տոկոսի չափով:

Նշված ժամկետում գրավոր համաձայնությունը չներկայացնելու և կանխավճարը չմուծելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից:

3. Բաժնեմասերի բաշխումն աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև իրականացվում է կոլեկտիվի անդամների (ըստ սույն օրենքի 2 հոդվածի 6-րդ մասի «ա» կետի սահմանման) որոշմամբ` ձայների պարզ մեծամասնությամբ, կոլեկտիվի անդամների` բաժնեմասեր ձեռք բերելու հավասար իրավունքների հաշվարկով: Եթե կոլեկտիվի անդամը հրաժարվում է իրեն հասանելիք բաժնեմասից, ապա նրա բաժնեմասը հավասարաչափ բաշխվում է կոլեկտիվի մնացած անդամների միջև: «Փոքր» օբյեկտը կարող է սեփականաշնորհվել աշխատավորական կոլեկտիվի անդամներին, եթե դրա հաստիքացուցակային կազմի ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել դառնալ սեփականատեր և կատարել է համապատասխան ներդրում:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պայմանները չկատարելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է նախապատվության իր իրավունքից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու ամսվա ընթացքում նոր որոշում է ընդունում` «փոքր» մասնավորեցման օբյեկտն աճուրդով մասնավորեցնելու մասին: «Փոքր» մասնավորեցման օբյեկտն աճուրդով չվաճառվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու ամսվա ընթացքում նոր որոշում է ընդունում` տվյալ «փոքր» օբյեկտն այլ ձևով մասնավորեցնելու մասին:

«Փոքր» օբյեկտն այլ ձևով չմասնավորեցվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է ընդունում տվյալ «փոքր» օբյեկտը լուծարելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։