Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Մասնավորեցման սուբյեկտները

գործել է մինչև 1998-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 5. Մասնավորեցման սուբյեկտները

1. Մասնավորեցման սուբյեկտներն են` իրավաբանական և ֆիզիկական անձինք, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև մասնավորեցվող ընկերության կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամները:

2. Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ունեն մասնավորեցմանը մասնակցելու հավասար իրավունքներ:

3. Պետական և պետական մասնակցությամբ ընկերությունները կարող են մասնակցել պետական գույքի առանձին տարրերի մասնավորեցմանը, եթե դա նախատեսված է այդ գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Ազգայնացված, բռնագրավված կամ այլ ձևով պետականացված ընկերությունների նախկին սեփականատերերը, նրանց ժառանգները կամ իրավահաջորդներն այդ ձեռնարկությունների մասնավորեցմանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։