Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Սեփականաշնորհման սերտիֆիկատները

գործել է մինչև 1998-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 7. Սեփականաշնորհման սերտիֆիկատները

Սեփականաշնորհման սերտիֆիկատը Հայաստանի Հանրապետության կառավարության թողարկած արժեթուղթն է: Սույն օրենքով սահմանված դեպքերում պետությունը պարտավորվում է դրանք ընդունել որպես վճարման միջոց` մասնավորեցվող օբյեկտը օտարելու դիմաց:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներն ունեն անվանական արժեք, որն արտահայտված է Հայաստանի Հանրապետության արժույթով: Սեփականաշնորհման սերտիֆիկատները, բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածով նախատեսված դեպքերի, օրինական վճարման միջոց են մասնավորեցվող գույքի, բաժնեմասի կամ բաժնետոմսի ձեռքբերման համար և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարտադիր ընդունվում են միայն անվանական արժեքով ու դրանց գործողության ժամկետներում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի մեկ հավելյալ սերտիֆիկատ ստանալու իրավունք: Մասնավորեցման բնագավառում անչափահասների իրավունքներն իրականացնում են նրանց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու կարգը, պայմանները, թողարկման ծավալը և գործողության ժամկետը սահմանվում են ծրագրով:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու փաստը վավերացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում համապատասխան նշում կատարելով:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաշխվում են առանց դրանց անվանական արժեքի համար վճարելու: Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու վճարի չափը սահմանվում է ծրագրով` ելնելով դրանց տպագրության, բաշխման, շրջանառության և փոխանակման ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությունից:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա են ազատ առուծախի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով` դրանց տերերի կամ միջնորդ կազմակերպությունների կողմից, ազատ ձևավորվող գներով:

Մեկ անձի տնօրինած սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:

Պետությունը սեփականաշնորհման սերտիֆիկատները հետ չի գնում: Պետությունը` պետական կազմակերպությունները և ընկերությունները (ձեռնարկությունները), չեն կարող մասնակցել սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին:

Մասնավորեցման համար ցանկացած վճարման ժամանակ սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվող մասի արժեքը չի սահմանափակվում:

Մասնավորեցման համար վճարման միջոց ծառայած սեփականաշնորհման սերտիֆիկատները դուրս են բերվում շրջանառությունից և մարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։