Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 22. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը
Հոդված 22. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը
1. Նախնական մասնագիտական կրթության նպատակը սովորողներին հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքային գործունեության համար նախապատրաստելն է:
2. Նախնական մասնագիտական կրթությունն իրականացվում է ավագ դպրոցների արհեստագործական հոսքերում, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ուսումնաարտադրական կենտրոններում: