Հոդված 23. Միջին մասնագիտական կրթությունը
Հոդված 23. Միջին մասնագիտական կրթությունը
1. Միջին մասնագիտական կրթության նպատակը միջին մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումը, միջնակարգ ընդհանուր կրթության հիմքի վրա ընդհանուր և մասնագիտական գիտելիքների ընդլայնումն ու խորացումն է:
2. Մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթության կազմակերպում, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` քոլեջներում և ուսումնարաններում, որոնք կարող են իրականացնել նաև հանրակրթական ու արհեստագործական կրթական ծրագրեր:
4. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական ատեստավորում անցած շրջանավարտներին շնորհվում է միջին մասնագիտական որակավորում: Բարձր առաջադիմություն ցուցաբերած սովորողների և շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը կրթության կառավարման պետական լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: