Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը
Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը
1. Ոչ պետական ուսումնական հաստատությունները, դրանց մասնաճյուղերը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը կրթական գործունեություն իրականացնելու իրավունք են ձեռք բերում լիցենզիա ստանալու, իսկ պետական ուսումնական հաստատությունը` հիմնադրման պահից, եթե ապահովված են կրթական գործունեության լիցենզավորման հետևյալ պահանջները`
1) հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ.
2) լաբորատոր բազա և ուսումնական տարածք.
3) ուսումնամեթոդական ապահովում.
4) գրադարանային-տեղեկատվական համակարգ.
5) ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:
2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` փորձաքննության արդյունքների հիման վրա:
3. Կրթական գործունեության լիցենզավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: