Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 12. Կրթության ձևերը
Հոդված 12. Կրթության ձևերը
1. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով:
2. Կրթության բոլոր ձևերի համար նույն կրթական ծրագրերի շրջանակներում գործում է միասնական պետական կրթական չափորոշիչը: