Հոդված 27. Ուսումնական հաստատության կարգավիճակը
Հոդված 27. Ուսումնական հաստատության կարգավիճակը
1. Պետական ուսումնական հաստատությունը հիմնարկ է, որը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր գործունեության նպատակին, իր հիմնադրի հաստատած կանոնադրության և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան տիրապետում, օգտագործում ու տնօրինում է այդ գույքը:
2. Պետական ուսումնական հաստատությունը, իր գործունեության նպատակին համապատասխան, կարող է իրականացնել վճարովի ուսումնական, հետազոտական և գիտաարտադրական ծառայություններ և վճարովի ուսուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Պետական ուսումնական հաստատությունն ունի հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:
4. Պետական ուսումնական հաստատության իրավական վիճակի այլ առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և դրա հիմնադրի հաստատած կանոնադրությամբ:
5. Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև: