Գլուխ 3 · ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 30. Ուսումնական հաստատության պետական գրանցումը
Հոդված 30. Ուսումնական հաստատության պետական գրանցումը
1. Պետական ուսումնական հաստատություններն ստեղծվում են դրանց կանոնադրությունները հիմնադրի կողմից հաստատվելու պահից:
2. Ոչ պետական ուսումնական հաստատություններն ստեղծվում են դրանց հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ: Այդ ուսումնական հաստատությունները ստեղծված են համարվում օրենքով սահմանված կարգով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնում պետական գրանցման պահից: