Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 36. Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Հոդված 36. Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը.
2) հաստատում է պետական կրթական չափորոշիչները և դրանց ձևավորման կարգը.
3) հաստատում է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը.
4) հաստատում է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության պետական պատվերը.
5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.
6) հաստատում է պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.
7) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: