Հոդված 1
Հոդված 1.
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ և 7-րդ մասերով.
«3.1. Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայությունը (այսուհետ` քաղաքացիական հատուկ ծառայություն) պետական ծառայության տեսակ է:
Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քրեակատարողական ծառայությանը վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացմանը:
Քրեակատարողական ծառայության խնդիրների և պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:»:
«7. Քրեակատարողական ծառայողի և քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: