Հոդված 28. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները
Հոդված 28. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները
1. Քրեակատարողական ծառայությունում սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո` երկամսյա ժամկետում, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել համապատասխան մարմնում ծառայություն անցնող այն անձինք, ովքեր դիմում են ներկայացրել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու համաձայնության վերաբերյալ:
2. Քրեակատարողական ծառայության ծառայողի կողմից գրավոր համաձայնություն չտալը արգելք է նրան քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու համար:
3. Քրեակատարողական ծառայության ծառայողների պաշտոնային խմբերի համապատասխանությունը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության և քրեակատարողական ծառայության պաշտոնային խմբերի համապատասխանությունը հաշվի է առնվում սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված 51.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս: