Հոդված 27. Քրեակատարողական ծառայության պաշտոնների հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը
Հոդված 27. Քրեակատարողական ծառայության պաշտոնների հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը
1. Քրեակատարողական ծառայության պաշտոնների հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում, սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված կարգով ենթակա են հաստատման (փոփոխման):
2. Քրեակատարողական ծառայությունում հաստիքների կրճատման դեպքում աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: