Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դասային աստիճանների և քրեակատարողական ծառայության կոչումների համապատասխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս կամ քրեակատարողական ծառայողին սույն օրենքի 51.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։