Հոդված 10
Հոդված 10.
Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով սույն օրենքի 7 և 8 հոդվածներում նախատեսված համամասնությունները.
բ) ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները յուրաքանչյուր ծրագրի համար չեն կարող գերազանցել վերջինիս գծով սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.
գ) Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման համար 100 տոկոսով ամրագրվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1 կետի «ե» և «զ» ենթակետերով թվարկված Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները.
դ) նախորդ տարիներին տրամադրված պետական բյուջեի երաշխավորագրերի սպասարկման համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդում պահուստավորված երաշխավորյալների կողմից իրենց 1999 թվականի պարտավորությունների կատարման շնորհիվ ազատված հատկացումները սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված ծավալով ուղղվում են հիշյալ հավելվածով սահմանված ծախսերի ֆինանսավորմանը.
ե) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: